Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմքերը

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» գործող oրենքի համաձայն գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝
ա․ պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը.
բ․ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.
գ․ միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը.
դ․ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
ե․ կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.
զ․ էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.
է․ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.
ը․ արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել