Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

Դատական Օրենսգիրք ՀՀ Սահմանադրական Օրենքի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1. անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.
2. կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3. վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:
Վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
Կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել