34 միլիոն դրամ, 27 հազար դոլար և 44 միլիոն 172 հազար դրամ եկամուտ. դատավորի և նրա կնոջ հայտարարագիրը

2011 թվականի դեկտեմբերի 22-ին Նախագահի հրամանագրով Արա Բաբայանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2011-ին դատավորը հայտարարարագրել է 6, 5 միլիոն դրամ, 5900 դոլար և 7 միլիոն 389 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 5 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն-5 միլիոն 25 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-164 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ, 
  • Ստացված փոխառություն-1400 դոլար,
  • Ստացված փոխառություն-700 հազար դրամ:

2012-ին Արա Բաբայանը հայտարարագրել է 7,1 հազար դրամ, 5900 դոլար և 4 միլիոն 426 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2013-ին դատավորը հայտարարարագրել է 8 միլիոն դրամ, 5900 դոլար և 6 միլիոն 302 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2014-ի Արա Բաբայանը օտարել է իր անհատական բնակելի տունը 3,8 միլիոն դրամով և գնել է MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենա՝ 11 միլիոն 400 հազար դրամով: Նա հայտարարագրել է նաև 6,5 միլիոն դրամ, 5900 դոլար և 16 միլիոն 627 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ-6 միլիոն 327 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-6,5 միլիոն դրամ, 
  • Գույքի օտարում-3,8 հազար դրամ:

2015 թվականին Արա Բաբայանը հայտարարագրել է 6,9 միլիոն դրամ, 5900 դոլար և 7 միլիոն 696 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: 2016-ին՝ 6,7 միլիոն դրամ, 5900 դոլար և 7 միլիոն 773 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2017 թվականին Արա Բաբայանը հայտարարագրել է 6,7 միլիոն դրամ, 5900 դոլար և 9 միլիոն 940 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-8 միլիոն 16 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-1 միլիոն 923 հազար դրամ:

2018-ին դատավորը հայտարարագրել է 6,2 միլիոն դրամ, 5900 դոլար, 9 միլիոն 874 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատավարձ-8 միլիոն 11 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-1 միլիոն 862 հազար դրամ:

Արա Բաբայանի կինը, Արմինե Սարգսյանը, 2011-ին գնել է 34 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բնակարան և 50 միլիոն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն: Վերջինս հայտարարագրել է նաև 27 միլիոն դրամ, 27 հազար դոլար և 44 միլիոն 734 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից.

  • Աշխատավարձ-21 միլիոն 834 հազար դրամ, 
  • Այլ եկամուտ-22 միլիոն 900 հազար դրամ,
  • Այլ եկամուտ-92 հազար 500 դոլար,
  • Այլ եկամուտ-21 հազար դոլար:

2012-ին նա հայատարարագրել է 31 միլիոն դրամ, 27 հազար դոլար և 20 միլիոն 455 հազարդ դրամ: 2013-ին՝ 33 միլիոն դրամ, 27 հազար դոլար և 18 միլիոն 466 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2014-ին Արմինե Սարգսյանը հայտարարագրել է 31 միլիոն 500 հազար դրամ, 27 հազար դոլար, ինչպես նաև 16 միլիոն 930 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2015 թվականին դատավորի կինը հայտարարագրել է 32 միլիոն 800 հաազար դրամ, 27 հազար դրամ և 18 միլիոն 196 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2016-ին վերջինս 2,4 միլիոն դրամ արժողությամբ VOLKSWAGEN BEETLE – 2.0 մակնիշի ավտոմեքենան վաճառել է: Նա հայտարարագրել է նաև 30 միլիոն 600 հազար դրամ, 27 հազար դոլար և 23 միլիոն 429 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ-20 միլիոն 629 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-400 հազար դրամ,
  • Գույքի օտարում-2,4 միլիոն դրամ:

2017-ին վերջինս հայտարարագրել է49 միլիոն 317 հազար դրամ հանձնված փոխառություն, 31,5 միլիոն դրամ, 27 հազար դոլար, 1050 եվրո և 75 միլիոն 255 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ-25 միլիոն 297 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-49 միլիոն 317 հազար դրամ,
  • Ստացման -640  հազար դրամ:

2018-ին Արմինե Սարգսյանը հայտարարագրել է հանձնված կամ ստացած փոխառություն, որի մասին ալ տվյալներ չկան, 34 միլիոն դրամ, 27 հազար դոլար, 553 եվրո և 44 միլիոն 172 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից.

  • Աշխատավարձ-38 միլիոն 861 հազար դրամ,
  • Այլ եկամուտ-4 միլիոն 151 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-400 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-760 հազար դրամ:

Դատավորի որդու, Էդուարդ Բաբայանի հայտարարագրում տվյալներ չկան:

Արա Բաբայանը ծնվել է 1977 թվականին, Երևան քաղաքում։

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:

2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել