Կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգային քայլերը տեսանելի չեն. Արտյոմ Մեսրոպյան. Aravot.am

Հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Նախկինում եվս նմանատիպ հանձնաժողով`Կոռուպցիայի դեմ պայքարի, գործում էր`վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ապա, ի պաշտոնե, հանձնաժողովի ղեկավարումը ստանձնեց Կարեն Կարապետյանը: Այն ժամանակ քննադատվեց հանձնաժողովի ստեղծումը`հենց հանձնաժողովում ընդգրկված եւ այն գլխավորող պաշտոնյաների ներգրավվածության համար, քանի որ այդ պաշտոնյաները եվս համարվում էին կոռումպացված:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զուտ ֆունկցիոնալ առումով, նախորդ եւ ներկա խորհուրդների միջեւ տարբերություն չկա: Նախկին եւ ներկա խորհուրդների տարբերությունն, ըստ մեր զրուցակցի` խորհրդում ներգրավված անձանց, ՀԿ-ների ընտրության մեջ է, բայց տարբերություններն էական չեն. «Նախկին խորհուրդը կարող էր իր գործունեությունը շարունակել»: Մեր զրուցակցի կարծիքով, չի կարելի ասել, որ նախկին խորհուրդն ընդհանրապես հաջողություններ չի գրանցել: Մասնավորաբար, 2016-ից մի շարք օրենքներ են ընդունվել, որոնք ուղղված են Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանը`«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծման մասին օրենքը, «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը, «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը եւ այլն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել