Սպանե՞լ է մորաքրոջը

Ալկոհոլի չարաշահումից առաջացող հետևանքների մասին բոլորս լսել ենք:

 

Պետրոս I-ի օրոք առաջին անգամ սահմանվել է պատիժ ալկոհոլ օգտագործողների, մասնավորապես հարբեցողների նկատմամբ:

 

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, հետազոտությունները ցույց են տվել, որ դաժան արարքների հակում ունեցող անձիք գրեթե բացարձակապես չեն օգտագործում ալկոհոլ և հակառակը՝ ալկոհոլ չարաշահող անձիք ունենում են մեղմ վարքագիծ:

 

Օրինակ՝ Ա. Հիտլերը միշտ գտնվում էր շատ սթափ վիճակում, սակայն նույնը չի կարելի ասել Չերչիլի վերաբերյալ:

 

Հետաքրքիր է նաև, որ բոլոր մրգերի և բանջարեղենների մեծ մասի բաղադրություններում առկա է որոշ չափով ալկոհոլ, մինչդեռ, երբ ալկոհոլի քանակությունը գերազանցում է բարոյականության սահմանը կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ:

 

Այս անգամ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Դիլանյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մորաքույր Ս. Գրիգորյանի հետ համատեղ բնակվելով վերջինիս պատկանող բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ 03.06.2011թ. կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:

 

Այսօր դատական նիստին չէր ներկայացել մեղադրող կողմը, դատական նիստը հետաձգվեց:

 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հունվարի 24-ին ժամը 13:00-ին:

 

Հանրային թղթակից
Զարուհի Հարությունյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել