Ի՞նչ տեղեկություն է տրամադրվում արյան դոնորին

Արյան դոնորության գործընթացն սկսելուց առաջ արյան դոնորին հասկանալի լեզվով պետք է տեղեկատվություն տրամադրվի արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի և գործընթացի, դրա հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների և պարտականությունների մասին՝ դոնորին տրամադրելով տեղեկատվական թերթիկ: Նախատեսված տեղեկատվությունը և տեղեկատվական թերթիկը ստանալուց հետո դոնորը տալիս է գրավոր համաձայնություն և լրացնում իր առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր իրավասությունների սահմաններում վերահսկողություն է իրականցնում դոնորին տրամադրվող տեղեկատվության և համաձայնության ստացման նկատմամբ:

Սա կարգավորվում է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենք հոդված 17, ՀՀ վարչապետի 11 հունիսի 2018 թվականի  N  755-Լ որոշում 3-րդ մասի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել