ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելը օտարերկրյա պետություններում

Հյուպատոսական հիմնարկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար ներկայացվում են`
• դիմում( դիմումի ձև` https://www.mfa.am/filemanager/consular/passport/03-dimum-N5-07-2017.pdf)
• Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
• զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զորակոչային տարիքի անձանց) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները
• օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
Հյուպատոսական հիմնարկը սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում` անձնագրում կատարելով համապատասխան նշում:
Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը: Նախազորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգվում են մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` թույլատրված տարկետման ժամկետով:
Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչև երկու տարի ժամկետով երկարաձգելու համար գանձվում է 10 000 դրամ, իսկ երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար՝ 20 000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել