Դատավորը 33 հազար դոլար նվիրատվություն է ստացել

Կարեն Չիլինգարյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել 2008 թվականին։

1999 թվականից մինչև 2001 թվականն եղել է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011-ին դատավորը հանձնել է 9 միլիոն դրամի և 40 հազար դոլարի փոխառություն։ Վերջինս հայտարարագրել է 500 հազար դրամ, 4200 դոլար և 7 միլիոն 83 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2012-ին Կարեն Չիլինգարյանը հայտարարագրել է 500 հազար դրամ և 7 միլիոն 543 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից և ապահովագրական վճարից (50 հազար դրամ)։

2013-ին 500 հազար դրամ, 4200 դոլար և 7 միլիոն 71 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2014-ին դատավորը հայտարարագրել է 20 հազար դոլար և 9 միլիոն 168 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։ Կարեն Չիլինգարյանը նաև ստացել է 33 հազար դոլար նվիրատվություն։

2015-ին դատավորը ժառանգել է հողամաս՝ 700 հազար դրամ արժողությամբ, բնակարան՝ 6 միլիոն 687 հազար դրամ արժողությամբ և ավտոտնակ, որը արժեցել է 2,5 միլիոն դրամ։

Կարեն Չիլինգարյանը հայտարարագրել է նաև 1 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 9 միլիոն 917 հազար դրամ աշխատավարձից ստացված եկամուտ։

2016-ին վերջինս հայտարարագրել է 20 հազար դոլար, 2,5 միլիոն դրամ և 10 միլիոն 529 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2017 թվականին Կարեն Չիլինգարյանը հայտարարագրել է 20 հազար 711 դոլար, 4 միլիոն դրամ և 10 միլիոն 446 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից։ Նա ստացել է նաև ապահովագրական վճար՝ 711 դոլարի չափով։

2018-ին դատավորը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, ինչպես նաև աշխատավարձից ստացված 10 միլիոն 177 հազրա դրամ եկամուտ և 43 եվրո տրված փոխառություն։

Կարեն Չիլինգարյանի կինը՝ Կարինե Գյուլգյուլյանը, 2011-ին հայտարարագրել է 960 հազար դրամ, 2012-ին՝ 2 միլիոն 817 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից և 2 միլիոն դրամ, 10 հազար դոլար։

2013-ին վերջինս հայտարարագրել է 3 միլիոն դրամ, 10 հազար դոլար և 2 միլիոն 821 հազար դրամ աշխատավարձից ստացված եկամուտ։

2014-ին Կարինե Գյուլգյուլյանը վաճառել է իրեն պատկանող բնակարանը՝ 18 միլիոն 952  հազար դրամով և գնել է NISSAN JUKE մակնիշի ավտոմեքենա, որը արժեցել է 10 միլիոն 550 հազար դրամ։ 

Վերջինս հայտարարագրել է նաև 500 հազար դրամ, 8500 դոլար, 33 հազար 960 եվրո և 3 միլիոն 226 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2015-ին դատավորի կինը հայտարարագրել է 1,2 միլիոն դրամ, 5640 դոլար, 33 հազար 960 եվրո և 4 միլիոն 476 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2016-ին Կարինե Գյուլգյուլյանի դրամական միջոցները ավելացել են։ Նա հայտարարագրել է 2,7 միլիոն դրամ, 6640 դոլար, 33 հազար 960 եվրո։

2017-ին նա հայտարարագրել է 5 միլիոն դրամ, 8500 դոլար,  33 հազար 960 եվրո և 6 միլիոն 227 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2018-ին դատավորի կինը հայտարարագրել է 2 միլիոն 108 հազար դրամ, 14 հազար եվրո և 8 միլիոն 434 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 6 աղբյուրից։

  • Աշխատանքի վարձատրություն-7 միլիոն 943 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-152 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-297 դոլար,
  • Տրված փոխառություն-195 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-143 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-291 եվրո։

Կարեն Չիլինգարյանի աղջիկը, Անի Չիլինգարյանը, հայտարարագիր է ներկայացրել միայն 2011 թվականին և հայտարարագրել է աշխատավարձից ստացված 5 միլիոն 350 հազար դրամ եկամուտը։

Դատավորի մյուս աղջկա, Լուսինե Չիլինգարյանի հայտարարագրում տվյալներ առկա չեն։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել