«Պետական տուրքի մասին» գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (բացառությամբ կենսաչափականի) տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար արտոնություն է սահմանված

