Օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատման հիմքերը

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
• մինչև 12 տարեկան երեխաները.
• տարանցիկ ուղևորները.
• Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.
• Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք.
• Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները:

Մնացած դեպքերում Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար վճարվող պետտուրքի չափը կազմում է 10000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել