Սահմանված են նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագները

Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`
• գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
• այլ անշարժ գույքի դեպքում՝ 10000-15000 ՀՀ դրամ
• ավտոտնակի դեպքում՝ 6000-8000 ՀՀ դրամ
• անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)`
ա. առաջին հերթի ժառանգների համար՝ 5000-7000 ՀՀ դրամ
բ. երկրորդ հերթի ժառանգների համար՝ 7000-9000 ՀՀ դրամ
գ. այլ անձանց համար՝ 10000-15000 ՀՀ դրամ
դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար՝ 1000 ՀՀ դրամ
• գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն՝ 500 ՀՀ դրամ:
Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն)
պայմանագրերը վավերացնելու համար`
• ավտոտրանսպորտային միջոցների համար՝ 5000-8000 ՀՀ դրամ
• այլ շարժական գույքի համար՝ 2000-5000 ՀՀ դրամ:
Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար՝ 5000-7000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝
• գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում՝ 500-1000 ՀՀ դրամ
• այլ անշարժ գույքի դեպքում՝ 10000-12000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար`
• գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 500-1000 ՀՀ դրամ
• այլ անշարժ գույքի դեպքում՝ 10000-12000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`
• գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում՝ 500-1000 ՀՀ դրամ
• բնակելի տարածության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է՝ 5000-8000 ՀՀ դրամ
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են՝ 8000-10000 ՀՀ դրամ,
• ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 10000-12000 ՀՀ դրամ
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են՝ 12000-15000 ՀՀ դրամ:
Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար՝ 4000-6000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել