ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-նշված է հրամանագրում:
Նշենք, որ Ռուստամ Բադասյանը մինչ այս զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Արտակ Զեյնալյանը: