«Քաղաքացիական կացության ակտերի մասին» գործող Օրենքի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են ՔԿԱԳ մարմիններում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելուց հետո` 100 տարի:
100 տարին լրանալուց հետո ՔԿԱԳ մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական արխիվ են փոխանցում քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված գրքերը, ինչպես նաև չափաբերական գրքերը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված ակտերի գրքերը ենթակա են ոչնչացման:
Քաղաքացիական կացության ակտերի պահման ժամկետները

