Եկամտային հարկը հարկման օբյեկտի համար Հարկային Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
ա) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.
բ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:
Եկամտային հարկի դրույքաչափերը
Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝
- ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչև 150000 դրամը ներառյալ |
23 տոկոս |
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ
|
34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
2000000-ից ավելի դրամ
|
552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
|
- տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի տարեկան մեծությունը
|
Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչև 1800000 դրամը ներառյալ
|
23 տոկոս |
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ
|
414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
24000000-ից ավելի դրամ
|
6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
|
Այսինքն եթե Դուք աշխատում եք և Ձեր աշխատանքային պայմանագրով Ձեր ամսական աշխտավարձը կազմում է օրինակ` 200000 ՀՀ դրամ, ապա Ձեր ամսական եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.
- 150000:100×23%= 34500 ՀՀ դրամ
- 50000:100×28%= 14000 ՀՀ դրամ
- 34500+14000= 48500 ՀՀ դրամ
Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր ամսական եկամտային հարկը կկազմի 48500 ՀՀ դրամ:
Իսկ տարեկան կտրվածքով եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ, քանի որ Ձեր ամսական աշխտավարձը կազմում է 200000 ՀՀ դրամ ապա Ձեր Հարկման բազայի տարեկան մեծությունը կազմում է 2400000 ՀՀ դրամ հետևաբար.
- 1800000:100×23%= 414000 ՀՀ դրամ
- 600000:100×28%= 168000 ՀՀ դրամ
- 414000+168000= 582000 ՀՀ դրամ
Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր տարեկան եկամտային հարկը կկազմի 582000 ՀՀ դրամ: