Երեխայի ծննդյան պետական գրանցման պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն` հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում:
Հայրության որոշման մասին հոր գրավոր դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին: Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն մոր մահվան վկայականը, մորը անգործունակ ճանաչելու, ծնողական իրավունքներից զրկելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ համապատասխան մարմնից մոր վերջին հայտնի բնակության վայրի մասին փաստաթուղթը, որը հաստատում է մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը:
Երեխայի հոր դիմումի համաձայն՝ հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

