Զինծառայողի պատճառած վնասը հատուցվում է դատարանի վճռի հիման վրա՝ զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու միջոցով: Պատճառված վնասի դիմաց զինծառայողի պաշտոնային դրույքաչափից ամենամսյա պահումները կատարվում են պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով: Եթե զինծառայողի պաշտոնային դրույքաչափից կատարվում են օրենքով սահմանված այլ պահումներ, ապա դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել զինծառայողի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը:
Այն դեպքում, երբ պատճառված վնասի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի 500-ապատիկը, ապա վնասի հատուցումը կատարվում է զինծառայողի դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոններով:
Պատճառված վնասը զինծառայողը կարող է կամավոր հատուցել նաև մինչև զորամասի հրամանատարի (պետի)` վնասը հատուցելու հայցով դատարան դիմելը, եթե նա համաձայն է իրեն ներկայացվող նյութական պատասխանատվության պայմաններին և վնասի հատուցման չափերին:
Զինծառայողի կողմից պատճառված վնասի հատուցումը

