Երվանդ Խունդկարյանը 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
2018 թվականի հուլիսի 20-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն և եկամուտները:
2011 թվականին՝, լինելով վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Երվանդ Խունդկարյանը հարկային տարվա սկզբում հայտարարգրել է 6000 դոլար և 7 միլիոն դրամ: Հարկային տարվա վերջում դրամով պահվող դրամական միջոցները ավելացել են մինչև 9 միլիոն դրամ: Վերջինս հայտարարգրել է նաև 9 միլիոն 204 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2012 թվականին դատավորը հայտարարագրել է 6000 դոլար և 12 միլիոն դրամ դրամական միջոց, ինչպես նաև 9 միլիոն 455 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2013-ին Երվանդ Խունդկարյանի դրամով պահվող դրամական միջոցները ավելացել են և հասել 16 միլիոնի, դոլարով պահվողը կազմել է 6000: Որպես միակ եկամուտի աղբյուր հայտարարգրվել է աշխատավարձը, որը կազմել է 9 միլիոն 785 հազար դրամ:
2014 թվականին պաշտոնյան ձեռք է բերել LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարգրի այն արժեցել է 10 միլիոն դրամ: Նույն տարում մեկ այլ մեքենա էլ օտարվել է՝ 3,3 միլիոն դրամով (GAZ 3110):
Դատավորի դրամական միջոցներ մնացել են անփոփոխ․
- 6000 դոլար,
- 16 միլիոն դրամ։
Զգալի ավելացել են Երվանդ Խունդկարյանի եկամուտները՝ կազմելով 22 միլիոն 911 հազար դրամ: Դրանք ստացվել են 4 աղբյուրից.
- Աշխատավարձ- 10 միլիոն 401 հազար դրամ,
- Աշխատավարձ-60 հազար 480 դրամ,
- Ստացված փոխառություն-9 միլիոն 150 հազար դրամ,
- Գույքի օտարում-3,3 միլիոն դրամ:
2015-ին դատավորի դրամական միջոցները ավելացել են և կազմել 17 միլիոն դրամ: Պաշտոնյան հայտարարգրել է 11 միլիոն 708 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:
2016-ին դրամական միջոցները ավելացել են ևս 2 միլիոնով և կազմել 19 միլիոն դրամ: 2 աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 11 միլիոն 816 հազար դրամ:
2017-ին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները ավելացել են ևս 5 միլիոն դրամով և կազմել են 22 միլիոն դրամ:
Վերջինս 2017-ին հայտարագրել է եկամուտի 5 աղբյուր, որոնցից, ընդհանուր առմամբ, ստացել է 12 միլիոն 357 դրամ:
- Աշխատավարձ-11 միլիոն 687 հազար դրամ,
- Աշխատավարձ-109 հազար 102 դրամ,
- Աշխատավարձ-46 հազար 956 դրամ,
- Այլ եկամուտներ-513 հազար դրամ,
- Այլ եկամուտներ-297 եվրո:
2018 թվականին, արդեն զբաղեցնելով վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, իսկ 2 ամիս անց վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, Երվանդ Խունդկարյանը հյատարարագրել է 6000 դոլար և 22 միլիոն դրամ դրամական միջոց:
Հայտարագրել է եկամուտի 5 աղբյուր, որոնցից, ընդհանուր առմամբ, ստացել է 12 միլիոն 72 հազար դրամ:
- Աշխատավարձ-11 միլիոն 957 հազար դրամ,
- Աշխատավարձ-77 հազար 695 հազար դրամ,
- Աշխատավարձ-37 հազար 500 դրամ,
- Այլ եկամուտներ-1226 եվրո,
- Այլ եկամուտներ-300 եվրո:
Երվանդ Խունդկարյանի կինը, Ռուզաննա Գևորգյանի 2011-2018 թվականի ներկայացրած տարեկան հայտարարագրերում միայն նշված է 4 միլիոն դրամ դրամական միջոցը:
Համատեղ բնակվող Հենրիկ և Դավիթ Խունդկարյանների հայտարարգրերում տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում նաև վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը.
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահը:
2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:
2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2018 թվականի հունվարի 26-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահամանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
2017 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Եվգենյա Համբարձումյան