Ի՞նչ պարտականություններ ունի սոցիալական աջակցություն ստացողը

«Սոցիալական աջակցության մասին» oրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական աջակցություն ստացողը պարտավոր է`

1. մասնակցել իր սոցիալական խնդիրների լուծմանը.
2. ներկայացնել սոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի տվյալներ.
3. լինել ակտիվ իր սոցիալական հմտությունների զարգացման հարցում.
4. չխոչընդոտել սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից իրականացվող տնային
այցելություններին.
5. սոցիալական աջակցությունն օգտագործել նպատակային:

Սոցիալական աջակցություն ստացող անձն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել