«Հայաստանի հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվելու հիմքերից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքն է:
ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար գանձվում է 25.000 ՀՀ դրամ պետական տուրք: