«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`
1. սոցիալական աջակցության (տվյալ սոցիալական ծառայության) տրամադրման համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության դեպքում.
2. սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տվյալները) չներկայացնելու դեպքում.
3. սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում.
4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:
Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մասին որոշման մեջ նշում են մերժման հիմք(եր)ը, բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ տեղեկություններ: