Համատարած հաշվառումը միջոցառում է, որն ապահովում է բնակչության քանակի և կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների, տնտեսական միավորների, շենքերի կամ տնտեսությունների համատարած հաշվառման եղանակով տվյալների ստացումը:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները:
Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Դրանք կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հարցաթերթի բոլոր հարցերին:
Նրանց կողմից համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, բացառությամբ ազգության, լեզվին և կրոնական դավանանքին առնչվող հարցերի:
Սա կարգավորվում է «Պաշտոնական վիճակարգրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի Վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 169 2 հոդվածի համաձայն: