Ովքե՞ր պետք է ներկայանան ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում պետք է ներկայանա (ներկայանան)`

1) oտարողը (կամ նրա ներկայացուցիչը) և ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե oտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.
2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝

ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ
բ. նոտարի վավերացրած oտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր կամ
գ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված oտարման պայմանագիր կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրություն կամ պայմանագիր կամ
դ. տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների օտարման պայմանագիր (հաշիվ-ապրանքագիր) կամ
ե. նոտարի կողմից տրված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության վկայագիր կամ
զ. իրավաբանական անձանց վերակազմակերպման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ կամ
է. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր.

3) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգը (կամ նրա ներկայացուցիչը), եթե գրանցվում է նրա անունով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել