Տուգանք՝ մեքենայի տեխնիկական զննություն չանցկացնելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ կետի և Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ:

Տեխնիկական զննության կտրոն պետք է փակցվի տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում,  բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ: Այլ տեղում փակցնելու դեպքում սահմանված է 5.000 դրամ տուգանք։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել