Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հայցողի դիմումին ընթացք չի տրվում, եթե պարզվում է, որ նա Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ օրենքով սահմանված որևէ կացության կարգավիճակ, որոնք սահմանված կարգով չեն վերացվել, ինչպես նաև, եթե դիմումին կցված չեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ (Անձնագիր, անձը հաստատող այլ փաստաթղթեր, 2 լուսանկար` 3 x 4 չափսի (գունավոր), քաղաքական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր, անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր), բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց մի մասի բացակայությունը արգելք չէ դիմումի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու համար:
Լիազոր պետական մարմինը («Միգրացիոն պետական ծառայություն») դիմումին ընթացք չի կարող տալ, եթե պարզվում է`
- հայցողը որևէ օրինական կացության կարգավիճակ (այդ թվում` ապաստան) է ստացել այլ պետության կողմից.
- հայցողին հետապնդում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները` նրա տարածքում կամ նրա դեմ հանցագործություն կատարելու փաստով.
- հայցողի նկատմամբ նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում, կամ նրան այդ պետությունը հետապնդում է բացառապես քրեական պատասխանատվություն առաջացնող արարք կամ որևէ այլ իրավախախտում կատարելու համար:
Մերժում ստացած հայցողը մերժումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, կարող է բողոքարկել դատական կարգով:
Սա կարգավորվում է «Քաղաքական ապաստանի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ևՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի 232-Ն որոշմամբ: