«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքներն են`
- մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.
- հասցեականությունը` սոցիալական ծառայությունների տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.
- մատչելիությունը` տրամադրվող սոցիալական ծառայություններին հասանելիության ապահովումը.
- համաչափությունը՝ հետապնդված նպատակներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրումը.
- խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անձնական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.
- օրինականությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: