«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» գործող Օրենքի համաձայն՝ հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:
Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար վճարի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը: