Որքա՞ն ժամանակով է տրվում տարկետումը՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին

ՀՀ կառավարության  2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է չորս տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա Հայաստանի Հանրապետության սպորտի բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում,ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը քննարկելիս, հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները: Քաղաքացուն տարկետում կարող է տրամադրվել ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել