Պրակտիկա Իրավաբան.net կայքում՝ օպերատորների և մոնտաժողների համար

Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մոնտաժողների և օպերատորների մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորության մասին:

Պրակտիկան անվճար է, որի ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատորական աշխատանքում, կլուսանկարահանեն դատական նիստեր, հարցազրույցներ, միջոցառումներ, կպատրաստեն ռեպորտաժներ և հարցումներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին:

Այսպիսով` պրակտիկայի ավարտին օպերատորները և մոնտաժողները`

1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
3. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև մայիսի 12-ը, ժամը 23:59-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Պրակտիկա »:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Պրակտիկայի լավագույն մասնակիցը աշխատանքի ընդունվելու հնարավորություն կստանա: 

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել