Ի՞նչ արգելք է նախատեսված ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների օգտագործման համար

Ապրանքների ժամանակավոր պահպանում ասելով ենթադրվում է ժամանակավոր պահպանման վայրերում օտարերկրյա ապրանքների պահպանում` մինչև դրանց բացթողումը մաքսային մարմնի կողմից կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը, եթե օտարերկրյա ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, կամ մինչև հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման մասին գործով վարույթի (վարչական վարույթի վարման) ընթացքում ապրանքներն առգրավելու կամ դրանց վրա արգելանք դնելու օրը:

Այն անձինք, որոնք ունեն լիազորություններ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ, իրավունք չունեն օգտագործելու այդ ապրանքները, այդ թվում՝ դրանք ժամանակավոր պահպանման վայրի տարածքից մինչև դրանց բացթողումն արտահանելու, իսկ եթե օտարերկրյա ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանման տակ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում, ապա՝ մինչև դրանց բացթողումը կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը:

Այս դրույթը չի կիրառվում անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ:

Սա սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 98րդ հոդվածի 1, 7 կետերի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել