Տուգանք՝ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործման համար

Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:

Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձանց պարտավորություններից մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը և արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:

Հակառակ դեպքում՝ տեխնիկական անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափով:

Սա կարգավորվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 20-րդ հոդվածի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 132.1 հոդվածի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել