Ի՞նչ լիազորություններ ունի փրկարար ծառայությունը

Համաձայն  «Փրկարար ծառայության» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`

  1. Փրկարար ծառայությունը`

1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը.

2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը.

5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ.

6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.

7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը.

8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը.

9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը.

11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն.

12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ.

13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը.

14) համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ.

15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը` ըստ փոխգործողությունների պլանների.

16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ.

17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում.

18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր.

19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը.

20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.

21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը.

23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին.

24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է համապատասխան նախարարին.

25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.

27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը.

28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը.

29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.

30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները.

31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.

32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը.

33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը.

34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեությունը.

35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.

36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել