Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Դավիթ Սանասարյանը

Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար  է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ի որոշմամբ:

Նրա լիազորություններն այնժմ կասեցվել են: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքի ու եկամուտների հայտարարգիրը:

2018 թվականի հունիսի 21-ին Դավիթ Սանասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում ոչինչ նշված չէր:

2019 թվականի փետրվարի 6-ին նա ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որի համաձայն հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 917 հազար 530 դրամ: 

Դավիթ Սանասարյանի եկամուտները հարկային տարում կազմել են 6 միլիոն 172 հազար 630 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նրա կնոջ՝ Սոնա Հովհաննիսյանի 2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, հարկային տարվա վերջում

  • դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ, 
  • եկամուտները՝ 5 միլիոն 132 հազար 36 դրամ, որը ստացվել է երկու աղբյուրից՝ աշխատավարձից (3,132,036 դրամ) և ստացված փոխառությունից (2,000,000 դրամ):

Ներկայացված են նաև Դավիթ Սանասարյանի որդիների՝ Արեգի և Տարոնի հայտարարագրերը, որոնցում ոչինչ նշված չէ:

Դավիթ Սանասարյանի հետ համատեղ բնակվում են նաև Լարիսա Մխեյանը և Տարոն Սանասարյանը: Վերջինիս հայտարարագրում ոչինչ նշված չէ, իսկ Լարիսա Մխեյանի եկամուտները 2018 թվականին կազմել են 1 միլիոն 687 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և կենսաթոշակից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել