Ի՞նչ կենսագրություն ունի Դավիթ Սանասարյանը

Դավիթ Սանասարյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնին է նշանակվել 2018 թ-ի մայիսի 21-ին՝ վարչապետի որոշմամաբ:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Դավիթ Սանասարյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 23-ին, Երևանում:

1999-2001 – Ավարտել է Երևանի թիվ 4 «Էրեբունի» վարժարանը

2004-2009 – Սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում

2002-2004 – Ծառայել է ՀՀ զինված ուժերում

2017 – Սովորել է «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» ուսուցման ծրագրով

2007-2012 – Աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավորի օգնական

2010-2012 – Եղել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

2013-2017 – Եղել է Երևանի ավագանու անդամ, «Բարև Երևան» խմբակցության քարտուղար

2014-2017 – Եղել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար

2014-2018 – Դասավանդել է «Կրթության միջազգային ակադեմիայում»

2018- մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Մասնակցել է Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք սեմինարների և դասընթացների։ Հանդիսացել է մի քանի տասնյակ քաղաքացիական շարժումերի նախաձեռնությունների անդամ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել