Ովքե՞ր կարող են անցնել այլընտրանքային ծառայության, ո՞րն է այն և ի՞նչ տեսակներ ունի

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 2-րդ օրենքի համաձայն  այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.

բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել

  • ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:
  • ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:

Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է.

  • Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:
  • Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել