Վարկի մարման օրվա փոփոխությունը՝ աշխատանքային օրերին գրավատան փակ լինելու հետևանքով

Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացառվում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

Ընդ որում, սույն մասում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարի աճին:

Այս պայմանը խախտելու դեպքում լիազոր մարմնի (գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ) կողմից սահմանվում է տուգանք 50 000 դրամի չափով:
Սա կարգավորվում է  «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 8.2-ևդ և 18-րդ հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել