Որքա՞ն գումար պետք է վճարել՝ եթե ցանկանում եք ձեր ամուսնությունը գրանցել ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս

Եթե ամուսնացող անձինք ցանկանում են, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում hանդիսավոր պայմաններում կատարելու համար:

ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10 000 ՀՀ դրամ գումարի չափով, և արտաբյուջետային վճարները հետևյալ չափերով՝

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ, ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը ոչ աշխատանքային ժամերին (18:00-20:00)՝ 50 000 դրամ, գրանցման մարմնի աշխատավայրից դուրս՝ 50.000 դրամ, իսկ ՔԿԱԳ մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցումը՝ 20.000 դրամ:
  • եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում)
    համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:

Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

Նշենք, որ սա կարգավորում է Կառավարության 2 հունիսի 2011 թվականի N 860-Ն և 10 հոկտեմբերի 2012 թվականի N 1283-Ն որոշումներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել