Խաղասրահներում այս անձանց մուտքը կարող է առաջացնել մինչև 10 միլիոն դրամի տուգանք

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 13.2(բ) հոդված համաձայն, շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը պարտավոր է արգելել քսանմեկ տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահ:

Պետական եկամուտների կոմիտեն՝ որպես վերահսկող մարմին, կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ (տվյալ դեպքում տուգանք) օրենսդրական պահանջները խախտած կազմակերպիչների նկատմամբ:

Եթե կազմակերպիչը խախտել է վերը նշված օրենսդրական պահանջը, ապա տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց կիրառվում է՝

  • առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ,
  • առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ,
  • առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ:

Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ վերահսկող մարմնի որոշման հետ, ապա վերահսկող մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել