Հարկային օրենսգրքի 411-րդ հդվածի համաձայն, հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն չփակցնելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցված տեղեկության մասով:
Հայտարարության մեջ նշվում է հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):
Այս խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցված տեղեկության մասով 100 հազար դրամի չափով: