Իրավաբան.net-ի տեղեկություններով կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանի հանդեպ խափանման միջոց կալանքի մասին որոշում դեռևս չի ընդունվել:
Գագիկ Հեբոյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր է։
Հիշեցնենք, որ Իրավաբան.net–ի հետ զրույցում նրա աշխատակազմից հայտնեցին, որ տեղեկությունը չեն կարող հաստատել: Չնշեցին նաև, թե արդյո՞ք այսօր Գագիկ Հեբոյանն աշխատանքի ներկայացել է, թե՝ ոչ: