Զորավարժություններին մասնակցող անձինք

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող Օրենքի համաձայն պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային կամ ենթասպայական կամ սպայական կազմերի պահեստազորայինը կարող է կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կամ զորավարժությունների (զորախաղերի) ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ:
Պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կանչվում են մինչև 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)` դրանց տևողության ամբողջ ժամկետով:
Պահեստազորայինը զինվորական վարժանքի կամ զորավարժության կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին ուղարկվում է զինվորական վարժանքի կամ զորավարժության անցկացման վայր` սահմանված ժամկետում զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու համար: Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացին ապահովվում է անվճար սննդով և զինվորական համազգեստով` զինծառայողների համար սահմանված կարգով, և քնելատեղով:
Պահեստազորայինին զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձևով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով:
Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Քաղաքացու կողմից զինվորական վարժանքից կամ զորավարժությունից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել