Երևանի քաղաքապետարանի և Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները համաձայնության եկան

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի և Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները համաձայնության եկան:

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը որպես միջնորդ հանդիսացավ կողմերի միջև: «Փորձենք գոնե մեկ օրով հետաձգել այս պրոցեսը, լուծում տանք այս լարված իրավիճակին»,- ասաց նա:

Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօր՝ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:

Ապամոնտաժումը դադարեցվեց, իսկ տեխնիկան առայժմ դուրս կգա տարածքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել