Պատգամավորի թեկնածուի հանդեպ բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել էր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձիք հորդորել էին հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել էր նաև ոստիկան, որը չէր միջամտել։

Դեպքի առթիվ հարուցված և Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործը կարճվել է: ՀՔԾ հատկապես կարևոր գործերի քննիչ Վ.Մ. Սիմոնյանի կողմից րեական գործը կարճելու մասին որոշումը ստորագրվել է փետրվարի 11-ին:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Մարիամ Չախոյանը:

Ստորև ներկայացնում ենք որոշումը, որում նկարագրվում է ողջ դեպքը՝ ըստ ՀՔԾ պարզման:

Իրավաբան.net-ը դեպքին անդրադարձել էր դեռևս դեկտեմբերի 5-ին: Մարիամ Չախոյանը ներկայացրել էր եղելությունը: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել