«Ո՞վ ա քո տերը, դու երեխեք, մարդ չունե՞ս». պատգամավորի կին թեկնածուի նկատմամբ հետապնդումները շարունակվել են

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Մարիամ Չախոյանը ահազանգել  էր, որ թիվ 7 ընտրատարածքում՝ Արագածոտնի մարզում խոչընդոտել են իր և պատգամավորի մեկ այլ թեկնածու՝ Ռոբերտ Դավթյանի նախընտրական քարոզչությանը: Նրանց հորդորել են հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել են հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Մարիամ Չախոյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել «Գնթունիք» խանութի մոտ: «Պարզվեց, որ այդ մարդը (ով խփել և գցել է հեռախոսը,- հեղ.) «Գնթունիքի» տնօրենն է: Ոստիկաններն արդեն գիտեն և հանդիպում ունեցել են այդ մարդու հետ»,- նշեց Մարիամ Չախոսյան:

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

Պատգամավորի թեկնածու Մարիամ Չախոյան

Պատգամավորի թեկնածուի խոսքով, դեկտեմբերի 4-ին ինքը և Ռոբերտ Դավթյանը, Ապարանի տարբեր հատվածներում թռուցիկներ են բաժանել, այդ թվում՝ «Գնթունիքի» տարածքում: Նրանք ներս չեն մտել, իրենց թռուցիկները և մեկ հատ մանդարին են բաժանել դրսում գտնվող մարդկանց: «Հիմնականում տեսած էին լինում, ժպտում, վերցնում էին: Այս ամենն առանց ինչ-որ անհանգստություն պատճառելու է եղել: Անցել ենք նաև մյուս մայթ, կանգառին ենք մոտեցել, միշտ նույն հատվածում չենք եղել: Հետո այդ մարդը մոտեցավ, առանց ներկայանալու, թե ինքն ով է, ասաց՝ ես սեփականատերն եմ, սա իմ սեփականությունն է, դուք այստեղից պիտի հեռանաք, գնացեք ուր ցանկանում եք այդտեղ իրականացրեք ձեր քարոզը: Ինքն ակնհայտորեն տեսնում էր, որ մենք նախընտրական քարոզարշավ էինք անում և ոչ այլ բան»,-ասաց Մարիամ Չախոյանը:

На данном изображении может находиться: фрукт и едаՆա նաև նշում է, որ իր ֆեյսբուքյան գրառումների տակ և ոստիկանությունում այնպես է ներկայացվել, թե ինքը «եհովայի վկա» է և կրոնական քարոզ է իրականցրել, և անգամ եթե այդպես էլ լիներ, նրանք միևնույն է ոչ մի իրավասություն չունեին խոչընդոտելու նրանց աշխատանքին:

«Ես խնդրեցի, որ ինքը ներկայանա, ասի, թե ո՞վ է և ներկայացնի այն հիմքերը, որոնց հիման վրա պահանջում էր, որ մենք հեռանանք: Հետո, երբ ինքը սկսեց սպառնալիքներով ու ուրիշ ոճով խոսել մեզ հետ, ես միացրի տեսախցիկը և խնդրեցի այդ նույնը կրկնել տեսախցիկի առջև: Դա սուր ագրեսիա առաջացրեց, սկզբից սկսեց շրջվել, չէր ուզում դեմքը ցույց տալ, որից հետո խլեց հեռախոսս, այն ընկավ ձեռքիցս, մեզ մոտ արդեն տղաներ էին հավաքվել ու նրանցից մեկը վերցրեց հեռախոսս ու փոխանցեց այդ մարդուն՝ Հայկ անունով տղային, ով ներկայանում էր «Գնթունիքի» սեփականատեր, չնայած հետո պարզվեց, որ տնօրենն է»,-պատմում է Մարիամ Չախոյանը:

Այդ անձը Մարիամ Չախոյանին և Ռոբերտ Դավթյանին անընդհատ կրկնել է, թե գնանք վերևում պարզենք՝ ինչ է կատարվում. «Մեզ գողական հաշվի էին կանչում ինձ ու Ռոբերտ Դավթյանին, մենք հրաժարվում էինք ու պահանջում ոստիկանություն կանչել: Ինքը հրաժարվեց ոստիկանություն կանչել: Ես հասկացա, որ նա կկորի իմ տեսադաշտից, իսկիմ հեռախոսն իր հետ է և ես կապի միջոց չունեմ, իսկ քաղաքում թողել եմ երեխաներից, ինչն ինձ համար լուրջ անհանգստության առիթ էր, չէի կարողանա իրենց հետ կապ հաստատել: Քաշեցի իր ժակետից ու մի թևը դուրս եկավ»,- նշեց Մարիամ Չախոյանը:

Ռոբերտ Դավթյանը միայնակ է մնացել այդ տղամարդկանց հետ, ինչը ևս անհանգստացրել է Մարիամ Չախոյանին: Նրա խոսքով, խանութի աշխատակիցները ևս վատ են վարվել իրենց հետ, գոռացել են՝ «ո՞վ ա քո տերը», «ո՞վ ա քո պապան», «դու երեխեք, մարդ չունե՞ս»: «Այս արտահայտություններին ես պատասխանել եմ, որ արդար մարդու տերն Աստված է, ինչն էլ իրենց համար առիթ է եղել, որ տարածեն, թե ես «եհովայի վկա» եմ: Ինձ ամոթանք էին տալիս, որ ես կին եմ ու նման բաներ եմ անում, ասում էին, թե «դու ամուսնացա՞ծ չես, ո՞վա քո մարդը», պարբերաբար մի քանի հոգի հրում էին»,- նշեց Մարիամ Չախոյանը:

Պատգամավորի թեկնածուի խոսքով, տարածքում նաև ոստիկաններ են եղել, ովքեր փոխանակ անհանգստությունը զգալով մոտենային, շրջվել ու տարածքից հեռացել են: «Ոստիկանությունը դեպքով հետաքրքրված է: Ես նորից Ապարան գնալ հրաժարվեցի, քանի որ պետք է երեխաներիս մասին հոգ տանեի, և Ապարանի ոստիկանապետը՝ Աշոտ Հայրապետյանը, և մեկ այլ աշխատակից եկան,  ինձնից ու Ռոբերտ Դավթյանից մանրամասն բացատրություն վերցրին, այդ թվում տեսան նաև ֆեյսբուքյան գրառումներս ու դրանց մեկանաբանությունները»,-ասաց նա:

Ապարանի ոստիկանապետը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ոստիկաններն իսկապես չեն տեսել այդ ամենը և պատրաստ են անգամ հեռացնել այդ աշխատակիցներին, եթե իրենք միտումնավոր են արել ու անգործություն դրսևորել:

Մարիամ Չախոյանը նշում է նաև, որ այդքանով ամենը չի ավարտվել և իր նկատմամբ հետապնդում է իրականացվել, իրեն գտել են ֆեյսբուքով և իր գրառումների տակ մեկնբանություններ թողել:

Автоматический альтернативный текст отсутствует. На данном изображении может находиться: текст

Համացանցում հրապարակված երկու տարբեր տեսանյութերից պարզ է դառնում, որ նույն անձը, ով խոչընդոտել է պատգամավորի թեկնածուի նախընտական քարոզարշավին, մեկ այլ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին բավականին ջերմ է ընդունել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել