Քրեական գործ է հարուցվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ. գլխավոր դատախազություն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել»,- նշեց Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ բացատրություն տված անձիք դեռևս կարգավիճակ չունեն:

Հիշեցնենք, որ ոստիկանապետի նախկին խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանը հայտարարել է, որ  այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Այնուհետև իրեն ու իր վրա հարձակվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ռեստարտի անդամները պնդում են, որ Նարեկ Մալյանին չեն հարվածել, բռնություն չեն գործադրել նրա նկատմամբ: Նույնն է պնդում նաև Նարեկ Մալյանը՝ նշելով սակայն, որ ոստիկանության բաժնում նրան փորձում էին հակառակը համոզել: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն են կանխել վիճաբանությունը և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի, հրավիրել մեկ քաղաքացու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել