«Ռեստարտը» կորոշի՝ Նարեկ Մալյանի հետ վիճաբանությանը միջադեպին մասնակցած տղաները կմնան նախաձեռնությունում, թե՝ ոչ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանապետի նախկին խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանը հայտարարել է, որ  այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Այնուհետև իրեն ու իր վրա հարձակվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ռեստարտի անդամները պնդում են, որ Նարեկ Մալյանին չեն հարվածել, բռնություն չեն գործադրել նրա նկատմամբ: Նույնն է պնդում նաև Նարեկ Մալյանը՝ նշելով սակայն, որ ոստիկանության բաժնում նրան փորձում էին հակառակը համոզել: Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն են կանխել վիճաբանությունը և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի, հրավիրել մեկ քաղաքացու:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել