Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 422-Ն որոշման համաձայն սահմանվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1. 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին՝ 33.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. գիշերային սակագին՝ 29.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2. 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին՝ 35.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. գիշերային սակագին՝ 31.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
3. 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին՝ 41.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. գիշերային սակագին՝ 31.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
4. 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ ենթակետով սահմանված սպառողների`
ա. ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին՝ 40.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. գիշերային սակագին՝ 30.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
1. ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2. ժամը 23.00-ից մինչև 07.00-ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել