Կոոպերատիվների ստեղծման կարգը

Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը: Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
Կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը հանդիսանում է նրա կանոնադրությունը, որը բացի իրավաբանական անձի անվանումից և նրա գտնվելու վայրից պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի, դրանք վճարելու կարգի և այդ պարտավորությունը խախտելու համար կոոպերատիվի անդամների պատասխանատվության, կոոպերատիվի կառավարման մարմինների կազմի, իրավասության ու նրանց որոշումների ընդունման` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, կոոպերատիվի անդամների կողմից կոոպերատիվի կրած վնասները հատուցելու կարգի մասին:
Կոոպերատիվի անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի «կոոպերատիվ» բառը:

Կոոպերատիվների առանձին տեսակներից է սպառողական կոոպերատիվը, որը Հայաստանի Հանրապետությունում 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել