Դատավորի օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար: Վճռաբեկ դատարանի պալատի դատավորը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ունեն օգնականներ:
Դատավորի օգնականը և գործավարը նշանակվում են առանց մրցույթի, Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից՝ դատավորի ներկայացմամբ:
Դատավորի առաջարկությամբ՝ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել մրցութային կարգով:
Դատավորի օգնականի և գործավարի նշանակման կարգը

