«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» գործող օրենքի համաձայն ընկերությունը կարող է ստեղծվել նոր ընկերության հիմնադրման, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով:
Ընկերության ստեղծումն իրականացվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ, կարող է հետագայում վերածվել մեկ մասնակից ունեցող ընկերության: Մեկ հիմնադիր ունեցող ընկերության ստեղծման դեպքում ընկերության հիմնադրման մասին պայմանագիր չի կնքվում:
Ընկերությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից` առանց ժամկետային սահմանափակման, եթե նրա կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձևավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն:
Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրումը

