Հասարակական կազմակերպության պետական գրանցման համար հարկավոր է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որից հետո ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:
Սակայն օրենքը սահմանում է նաև առավել սեղմ ժամկետներ, այն է՝ եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումն իրականացվում է երկու օրվա ընթացքում:
Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար սահմանաված է 10000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ կազմակերպության փոփոխությունների պետական գրանցման համար 5000 ՀՀ դրամ պետական տուրք:
Փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատված են ՀՀ Արդարադատության նախարարության կողմից՝ 25 մայիսի 2017 թվականի N 280-Ն հրամանի համաձայն:
Հասարակական կազմակերպության գրանցումը 2 աշխատանքային օրվա ընթացքում

